
Apple-ը կարողացել է հասնել Samsung-ի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ԱՄՆ Դաշնային շրջանային դատարանը պարտավորեցրել է հարավկորեական Samsung արտադրողին դադարեցնել մի շարք սմարթֆոնների վաճառքը, որոնք խախտում են Apple-ի պատենտավորման տեխնոլոգիաները, հայտնում է Engadget-ը:
Արգելքի արդյունքում Samsung-ը զրկվել է ԱՄՆ-ի տարածքում իր Galaxy Nexus, Galaxy Note, Galaxy Note II, Galaxy S II, Galaxy S III, ինչպես նաև S II Skyrocket, Stratosphere ու Admire սմարթֆոնները վաճառելու իրավունքից:
Ինչպես նշում է պարբերականը, այդուհանդերձ, նման միջոցառումներն այնքան էլ պրակտիկ օգուտ չեն բերի, քանի որ վերոնշյալ սարքերը բավական հնացած են: Դրանցից վերջինն արտադրվել է դեռ 2012-ին: