
Երեք րոպեում սպիտակեցրեք ատամները

Գեղեցիկ և սպիտակ ատամներ ունենալու համար metdaan.com կայքը խորհուրդ է տալիս դիմել մի քանի հնարքների, որոնք տան պայմաններում կսպիակեցնեն ձեր ատամները:
Խնձորի բնական քացախը պատրաստված է ֆերմենտացված խնձորներից, հանքանյութերից, այն հարուստ է պեկտինով: Խնձորի քացախը կարող է մի քանի առողջական խնդիրներ բուժել, բացի այդ, այն կարող է նաև սպիտակեցնել ատամները:
Իսկ ինչպե՞ս է այն սպիտակեցնում ատամները:
Այն պահպանում է pH թթվային մակարդակը, որն էլ արդյունքում՝ սպիտակեցնում է ատամները: Բացի այն, որ խնձորի քացախը սպիտակեցնում է ատամները, այն նաև հանգստացնում է ատամնացավն ու սպանում է բերանի խոռոչի միկրոբներին:
Կես թեյի գդալ խնձորի քացախը լուծեք մեկ բաժակ ջրում և ողողեք բերանն առավոտյան: Ապա սովորականի պես լվացեք ատամները:
Այս գործողութունը կատարեք օրական միայն մեկ անգամ: Օգտագործելուց առաջ քացախով շիշը խառնեք: Հիշեք, որ քացախը պետք է խառնել ջրի հետ, այլապես, լինելով բնականից թթվային, կարող է վնասել ատամները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը