«Միայն բղավում էի, բայց ոչ մի արձագանք». Հասմիկ Ավետիսյանի քույրը պատմում է, թե ինչպես է հայտնաբերել Ավետիսյանների ընտանիքի անդամներին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանների սպանության գործով նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Ռիտա Պետրոսյանը: Վերջինս սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրն է, քրեական գործում ներգրավված է որպես տուժողի իրվահաջորդ:
Ռիտա Պետրոսյանը պատմեց, որ հունվարի 12-ի առավոտյան գնացել է քրոջ տուն՝ սուրճ խմելու և այնտեղ հայտնաբերել է, որ դռան լուսամուտը չկա: Առաջինը տեսել է Աիդա Ավետիսյանին՝ Ավետիսյանների դստերը: Նա նշեց, որ իրեն թվացել է, թե գազը պայթել է, տեսել է, որ երեսին արյուն կա:
«Սենյակները մտնելով՝ վազում էի ներսից դուրս, դրսից ներս: Միայն բղավում էի, բայց ոչ մի արձագանք: Հարևանները նույնիսկ կասկածելի ձևով դուրս չեկան: Մարդ չկար, բայց արդեն ժամը 12-ին 20 պակաս էր»,- ասաց նա՝ նշելով, որ կողքի հարևաններից ոչ մեկը չի եկել, սակայն հեռավորության վրա բնակվող մարդիկ են մոտեցել: Հասմիկ Ավետիսյանի քուրը պատմեց, որ իրեն թվացել է, թե ընտանիքի անդամները գազից են խեղդվել, շտապօգնության աշխատակիցն է ասել, որ միայն փոքրի Սերյոժան շնչում է: Իրեն, սակայն, ասել են, որ «բոլորին գյուլել են, փխել են զենքով». «Կասեմ՝ ինչխ զենքով, ով պիտի գար, զնեքով խփեր: Մենք սովորական մարդիկ ենք, որ ըդպես բաների մեջ ընկած, հելած ենք: Ինչի՞ համար պիտի գան: Գողության համար հեչ բան քանդրտած չկար, որ գողություն էրած եղնեին: Ոտքերիս տակը նայեցի, սենյակը կտրող հատվածում էր, սաղ պատրոններ էին»,- ասաց վկան՝ նշելով, որ այդ ժամանակ հասկացել է, որ հրազենային վնասվածքներ ունեն հարազատները:
Տուժողների իրավահաջորդներից մի քանիսը ցուցմունք չտվեցին՝ հայտարարելով, որ ի վիճակի չեն պատասխանել հարցերին: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը: