
ՔԿ դեպարտամենտը` 500 դրամանոց զուգարանի թուղթ գնելու մասին

Մամուլում այսօր տեղեկույթ էր հրապարակվել առ այն, թե քննչական կոմիտեն 500 դրամանոց զուգարանի թղթի պահանջ է ներկայացրել։
Պարզաբանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2016թ.գնումների անվանացանկում, որը կազմված է 164 տողից, տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ. 2016թ-ի համար մեր կողմից նախատեսվել էր գնել ընդհանուր թվով 500 հատ զուգարանի թուղթ , միավորի գինը՝ 100 ՀՀ դրամ, որը ամենաէժան գինն է:
Անվանացանկը կազմելիս քանակի և միավորի գնի թվերը տեխնիկական սխալի հետևանքով լրացվել են հակառակ սյունակներում:
Վրիպակը չէր անդրադարձել բյուջետային հայտի տարեկան ընդհանուր գումարի մեծության վրա, քանի որ ամբողջ տարվա համար 50.000 ՀՀ դրամը մնացել էր անփոփոխ:
Շնորհակալություն ենք հայտնում մամուլին՝ վրիպակը նկատելու համար: Այն ուղղելու նպատակով դեպարտամենտն արդեն համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն։