Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Գրիպով և սուր շնչառական վարակներով ապաքինմամբ դուրս գրված հղիներն ու երեխաները հիվանդությունից հետո ուժերը հնարավորինս արագ վերականգնելու, նոր վարակներից խուսափելու նպատակով շարունակում են մնալ բժիշների հսկողության ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվում ամբուլատոր օղակում: Նշենք, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով շարունակվում են համայցերը բժշկական հաստատություններ: Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ծանոթացել բուժվող հիվանդների վիճակին, զրուցել ապաքինվող երեխաների ծնողների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031