Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետը ՄԱՀՀԻ-ում

Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Ալի Նասեր Սոբհանիփուրը հանդիպեց Ինստիտուտի հիմնադիր եւ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, ՄԱՀՀԻ իրանագետ-փորձագետներ Էմմա Բեգիջանյանի եւ Արմեն Վարդանյանի հետ:

Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ՝ քննարկելով Իրանի ապամեկուսացման, Իրան-Արեւմուտք հարաբերությունների նորմալացման գործընթացի հնարավոր ազդեցությունները տարածաշրջանի վրա, տարբեր ոլորտներում Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ու զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:

Այդ համատեքստում քննարկման առարկա դարձան Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի եւ Իրանում համանման կազմակերպությունների համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:

Մասնակիցները պարբերաբար հանդիպելու ու երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկելու շահագրգռություն եւ պատրաստակամություն հայտնեցին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս