Բաժիններ՝

«Կներեք էլի, բայց ամեն ինչին չափ կա». Շուշան Պետրոսյան. panorama.am

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը հունվարի 20-ին ստացել է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:

Նրա խոսքով, Էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ին կայանալիք նիստում կքննարկի դիմումը վարույթ ընդունելու մասին հարցը:

Կայքի հետ զրույցում պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել այն, որ իր վարքագծի մասին հարցը հասել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով:

«Կներեք էլի, բայց ամեն ինչին չափ կա, ոչ մի բանը պատմություն սարքեցիք բոլորդ ակտիվ հարցերով: Մի հատ եկեք ավելի խորքային նայենք` արդյոք սա էն թեման ա, որ իմ վրա պետք է այսքան կենտրոնանալ»,- ասաց Պետրոսյանը:

Այնուհետև հավելեց. «Ես այլևս այդ թեմայով որևէ հարցի չեմ պատասխանելու, որովհետև հետո որևէ մեկը հետևողական չի լինում էդ կեղտոտ զազրախոսների, էդ անմակարդակ, էդ կիսաուսյալ լակոտների գրածները մաքրել, դրա համար ինձ հանգիստ թողեք: Ինչքան հանգիստ թողնեք, այնքան շուտ այդ հարցը կվերջանա, կգնա: Իսկ Էթիկայի հանձնաժողովի հետ հանդիպումը թողեք ինձ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս