
Օզբիլիզը պայմանագիր կկնքի «Բեշիկթաշի» հետ, բայց կխաղա «Ռայո Վալյեկանոյում»

Վերջին օրերին մամուլն ակտիվ քննարկում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի տեղափոխության լուրերը:
Ըստ NTVSpor-ի՝ «Բեշիկթաշն» ու Օզբիլիզը համաձայնության են եկել: Նույնը պնդում են նաև թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Այսօր besiktas-international.com-ում նշված տեղեկության համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստն այսօր արդեն Թուրքիայում կլինի, կանցնի բուժզննում ու կկնքի 4.5 տարվա պայմանագիր:
Աղբյուրը նաև հետաքրքիր տեղեկություն է հայտնում, ըստ որի՝ Օզբիլիզը վարձավճարի հիմունքներով անմիջապես կտեղափոխվի իսպանական «Ռայո Վալյեկանո»: Օզբիլիզը Թուրքիա կվերադառնա առաջիկա ամռանը, երբ «Բեշիկթաշը» կլքի Գյոքհան Թյորեն:
Սիրարփի Աղաբաբյան