![](/banners/BeFunky-design.jpg)
Միակողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/chanaprh.jpg)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով միակողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն