Բաժիններ՝

Վրաստանում խոզի գրիպից ևս մեկ տղամարդ է մահացել

H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից Զուգդիդի քաղաքի (Արևմտյան Վրաստան) հիվանդանոցում մահացել է 68-ամյա մի տղամարդ, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության ու հասարակական առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Sputnik-ը:

Վրաստանում դա խոզի գրիպի հետևանքով մահացության արդեն երրորդ դեպքն է հունվարի դրությամբ:

Ավելի վաղ Աջարիայում վիրուսից մահացել էր 39-ամյա մի տղամարդ և 42-ամյա մի տղամարդ՝ Քութայիսից:

«Լաբորատոր կերպով հաստատվել է, որ մահվան այս դեպքը կապված է գրիպի վարակի հետ: Ցավոք, նա բժիշկների է դիմել 5-րդ, 6-րդ օրը ու հաստատվել է, որ վարակը հարուցվել է գրիպի H1N1 վիրուսի հետևանքով»,- հայտարարել է Գամկրելիձեն:

Գրիպի հաճախակիացող դեպքերի պատճառով Վրաստանի բոլոր բժշկական հաստատություններն ու շտապօգնության ծառայություններն անցում են կատարել աշխատանքի արտակարգ ռեժիմի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031