
Սպասվում է ձյուն, բուք. ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունվարի 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, և հունվարի 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, հունվարի 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-26-ին, հատկապես ցերեկը, աստիճանաբար կնվազի 11-13 աստիճանով:
Երևանում`
Հունվարի 22-ին, 23-ի գիշերը և հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, հունվարի 24-25-ին սպասվում է ձյուն:
Երևանի հունվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.40C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.40C