
Սպանության փորձ Երևանում. ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես գանձապահ, իսկ մարմնական վնասվածքները ստացել է որովայնի, ոտքի, կրծքավանդակի մասում.
Մանրամասներն` այստեղ