Բաժիններ՝

Բողոքի ակցիաներ Քիշնևում. կան տուժածներ

Մոլդովայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժել է 15 մարդ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Քիշնևի շտապօգնության հիվանդանոցի ներկայացուցչին:

«Վերջին տվյալների համաձայն՝ շտապօգնության հիվանդանոց է տեղափոխվել 15 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան ու 6 քաղաքացիական անձ: Հիվանդների մոտ ախտորոշվել են միջին ծանրության վնասվածքներ՝ գլխի ու հենաշարժողական վնասվածքներ»,- ասել է նա:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածների թվում եղել են ինչպես DA հարթակի ակտիվիստներ, այնպես էլ որոշ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Քիշնևում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք վերաճել են անկարգությունների:

Ընդդիմությունը դեմ է կառավարության ղեկավարի պաշտոնում դեմոկրատ Պավել Ֆիլիպի նշանակմանն ու կառավարության կազմի հաստատմանը:
Բողոքի ակցիայի որոշ մասնակիցների հաջողվել է մուտք գործել խորհրդարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս