![](/banners/BeFunky-design.jpg)
ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներ՝ Վաշինգտոնում
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/uorliq-6.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել այն մասին, որ Վաշինգտոնում տեղի են ունեցել քննարկումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Այսօր Վաշինգտոնում անցկացվել են հիանալի քննարկումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա խաղաղ կարգավորմանը»,- իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը՝ գրառման հետ օգտագործելով #NKpeace հեշթեգը: