Բաժիններ՝

Ինչո՞ւ են փակվում բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները Մեծ պահքի ամբողջ ընթացքում

– Ինչո՞ւ են փակվում բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, և փակ են մնում Մեծ պահքի ամբողջ ընթացքում` մինչև Հարության ճրագալույցի պատարագը:

– Բուն Բարեկենդանից փակվում է վարագույրը: Սակայն այն բացվում է մի քանի տոնական առիթներով, որոնք հանդիպում են Մեծի Պահոց շրջանում: Դրանք են՝ Տյառնըդառաջը, Աստվածածնի Ավետման տոնը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապն: Մեծի Պահոց շրջանն ավարտվում է Ղազարու հարության հիշատակի հետ միասին: Եվ սա է պատճառը, որ շաբաթ երեկոյան բացվում է խորանի վարագույրը, որն ազդարարում է Մեծի պահոց շրջանի ավարտը: Սակայն սկսվում է Ավագ շաբաթը: Մինչև Խավարման գիշեր բոլոր մաղթանքները վերաբերում են Տիրոջ Գալստյան, քանի որ Քրիստոս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ: Ավագ հինգշաբթի բաց պատարագ է լինում՝ Խորհրդավոր Ընթրիքի հիշատակն է. կարող եք Ս. Պատարագին մասակցել և Ս. Հարղոդություն ստանալ: Երեկոյան, երբ կատարվում է ուրբաթի գիշերային ժամերգությունը, դարձյալ փակվում է վարագույրը և բացվում է միայն Հարության ճրագալույցի ժամանակ: Քանզի Տերը մատնվում է, խաչվում, դրվում գերեզման, ավերում է դժոխքը և միայն Հարության ավետիսով է բացվում է մեզ համար Աստծո մեծ փառքը:

Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս