
Ֆրանսիայում եռապատկվել է մուսուլմանների դեմ հարձակումների թիվը

2015թ. Ֆրանսիայում մուսուլմանների դեմ ատելության հողի վրա գործած հանցագործությունների թիվն ավելացել է եռակի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ տեղի է ունեցել նման շուրջ 400 հարձակում այն դեպքում, երբ 2014-ին գրանցվել էր մուսուլմանների վրա հարձակման 133 դեպք:
Հարձակումների կեսից ավելին տեղի է ունեցել Փարիզում երգիծական Charlie Hebdo ամսագրի վրա հունվարյան հարձակումից հետո, ինչի հետևանքով սպանվել էր 17 մարդ:
Ներկայում պահպանվում է մտավախությունը, որ մուսուլմանների վրա հարձակումները կհաճախակիանան 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո, որին զոհ էր դարձել 130 մարդ:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում հակահրեական հարձակումների թիվը 2015թ. նվազել է:
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ գրանցվել է շուրջ 800 հարձակման դեպք գերեզմանոցների ու քրիստոնեական սրբավայրերի վրա: