Բաժիններ՝

Ռուն «Ֆեխու». փողի չափազանց ուժեղ թալիսման

Ռուն «Ֆեխուն» Ավագ Ֆութարկի (սկանդինավյան այբուբենի անվանումը) առաջին և հիմնական ռունն է: Դա սեփականության և տիրակալության ռունն է: Այն համարվում է փողի գրավման և պահպանման համար ամենաուժեղը:

Յուրաքանչյուր ռուն, այդ թվում՝ և «Ֆեխուն», հանդիսանում է էներգիայի կենտրոնացման և փոխակերպման բարդ համակարգ:

«Ֆեխու» ռունի էներգետիկ ուժը բաղկացած է 2 հոսքերից` մարդու անհատական ընդունակություններից և հարստության հասնելու նրա ջանքերից:

Ինչպես է գործում փողի «Ֆեխու» ռունը:

Այս փողի ռունի գործունեության առանձնահատկությունն է, որ այն հարստությունը գրավում է միայն այն դեպքում, երբ մարդը մտածածին հասնելու համար տալիս է իր ուժերն ու ժամանակը: Այսինքն, ծույլ մարդկանց այս թալիսմանը ոչ մի արդյունք չի բերի: «Ֆեխու» ռունն առատություն հենց այնպես չի տալիս: Այս հուռութքը Ձեզ մոտ պահելով՝ չարժե սպասել, որ երկնքից փողի պարկ կընկնի: Ա՛յ, իսկ ուժ, էներգիա, նոր հնարավորություններ, հեռանկարներ և անհրաժեշտ գործարար որակների ուժեղացում Դուք նրանից կստանաք:

Նրա համար, որպեսզի ռունն աշխատի և օգնի գումար գրավել, կարևոր է իմանալ՝ ինչպես նրա հետ փոխգործողություն կատարել: Ներքևում թվարկված են պայմանները, որոնց հետևելով՝ Դուք շատ ավելի արագ կգրավեք գումար այս թալիսմանի օգնությամբ:

1. Հստակ դրված նպատակ` ինչպես կենսական, այնպես էլ՝ ֆինանսական:

2. Ինքնակատարելագործման ձգտում, սովորել ինչ-որ նոր բան:

3. Վհատության բացակայություն և դրական հայացք աշխարհին:

4. Աշխատելու և գումար վաստակելու ցանկություն:

Ո՞ւմ չի օգնի «Ֆեխու» ռունը: Նրանց, ովքեր իրենք չգիտեն, թե ինչ են ուզում, փնտրում են հարստության հասնելու հեշտ ճանապարհ, չեն ցանկանում աշխատել իրենք իրենց վրա և չեն ցանկանում տեսնել հնարավորությունները:

Ինչպես պատրաստել թալիսման` «Ֆեխու» ռունով:

Այն կարելի է գնել մասնագիտացված խանութից, բայց ավելի ճիշտ կլինի, եթե պատրաստեք ինքներդ: Դրա պատրաստման համար ամենահարմար նյութերն են՝ փայտը, կաշին, քարը, ոսկորը և մետաղը: Ռունական նշանը կարելի է փորագրել կամ նկարել: «Ֆեխու» ռունը կարելի է պատկերել թղթադրամի, դրամապանակի, մոմի, զգեստի և նույնիսկ սեփական մարմնի վրա:

Որպեսզի ակտիվացնեք թալիսմանը, նկարելով պատկերը՝ պետք է կենտրոնանանք Ձեր ֆինանսական ցանկության վրա և երևակայության մեջ պատկերացնեք, որ հասել եք ցանկալիին:

Հիշեք, որ ռունը, ինչպես և յուրաքանչյուր թալիսման, համադարման չէ ֆինանսական պրոբլեմների համար, ուստի կարևոր է չմոռանալ անձնական ջանքերի և աշխատանքի մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս