Բաժիններ՝

«Մեսսիի, Սուարեսի և Նեյմարի ընկերությունն ամենավատն է, ինչ պատահել է ֆուտբոլում». Խորխե Սամպաոլի

Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կատակել է, որ ՖԻՖԱ-ն պետք է որակազրկի «Բարսելոնայի» հարձակողական եռյակին:

«ՖԻՖԱ-ն պետք է միջամտի այս իրավիճակին: Մեսսիի, Սուարեսի և Նեյմարի ընկերությունն ամենավատ բանն է, ինչ պատահել է ֆուտբոլային աշխարհում: Մեսսին ընդունակ է միայնակ խաղեր հաղթել, իսկ երբ նրա կողքին խաղում են Սուարեսը և Նեյմարը, ապա մրցակիցները շանս չեն ունենում: ՖԻՖԱ-ն պետք է նրանց որակազրկի»,- ասել է Սամպաոլին:

Երկուշաբթի Metro պարբերականը հաղորդել է, որ «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում Սամպաոլիի նկատմամբ: Ըստ աղբյուրի տեղեկության, «կապույտները» պատրաստ են վճարել 5.5 մլն եվրո Սամպաոլիի` Չիլիի հավաքականի հետ պայմանագրի խզման համար:

2015թ. Լիոնել Մեսսին, Նեյմարը և Լուիս Սուարեսը միասին դարձել են 137 գոլի հեղինակ: «Բարսելոնայի» մյուս բոլոր խաղացողները խփել են 43 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031