Բաժիններ՝

«Լուի Վան Գալն ամենաբարձր մակարդի մարզիչ է». Բրենդան Ռոջերս

«Լիվերպուլի» նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն ընդունակ է այս մրցաշրջանում իր թիմին դարձնել Պրեմիեր լիգայի չեմպիոն:

«Այս մրցաշրջանում հաղթանակի շանսեր շատ թիմեր ունեն: Դա մեծ հաղթանակ էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար («Լիվերպուլի» հետ խաղում): Նրանք իրենց դարպասներն անառիկ պահեցին, և նրանց, հավանական է, այնքան էլ չէր հուզում, թե ինչպես հաղթանակի կհասնեն:

Նրանք վաստակեցին 3 միավոր, և, եթե նրանց հաջողվի 8-10 խաղ անընդմեջ հաղթել, ապա նրանք առաջնությունում հաղթելու հոյակապ շանս կունենան:

Վան Գալը բարձր դասի մարզիչ է: Նա մեծ փորձ ունի: Նա աշխատել է աշխարհի լավագույն ակումբների հետ և տարել է մեծ հաղթանակներ:

Իհարկե, եթե Դուք ղեկավարում եք մեծ ակումբ, այստեղ բավարար չէ հաղթելը, կարևոր է և այն, թե ինչպես եք խաղում: Դրա համար են նրան հիմա քննադատում:

Բայց ինչ վերաբերում է մարզչական որակներին, ապա նա լավագույններից մեկն է և այդպիսին է հանդիսանում արդեն շատ երկար տարիներ»,- ասել է Ռոջերսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս