
Ռուսաստանն ու Թուրքիան դեռ պատրաստ չեն կարգավորել հակամարտությունը. Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեռ պատրաստակամություն ու ցանկություն չի տեսնում թե´Ռուսաստանի, թե´ Թուրքիայի կողմից՝ կարգավորել երկու երկրների միջև ծագած հակամարտությունը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Երկու կողմից չկա ազդանշան, որ նրանք շահագրգռված են ապալիցքավորմամբ, քանի որ իրավիճակը բարդ է»,- ասել է գերմանացի նախարարը՝ այսօր հանդես գալով Գերմանիայի օտարերկրյա մամուլի VAP միության համաժողովում:
Նրա խոսքով՝ հնարավոր միջնորդական ջանքերի համար կարգավորման հարցում հարկավոր է «կողմերի պատրաստակամությունը»:
«Հարաբերությունները ոչ միայն ձգձգված են, այլև լարված»,- հավելել է նախարարը: