Բաժիններ՝

Մոսկվայից չեղյալ հայտարարված չվերթերի թիվը գերազանցել է 100-ը. հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ

Ձյան առատ տեղումները, որոնք պատուհասել են Մոսկվայի շրջանն այսօր առավոտից, գրեթե ամբողջությամբ կաթվածահար են արել օդային հաղորդակցությունը միանգամից մի քանի ներքին ու միջազգային երթուղիներով:

Ինչպես հայտնում է LifeNews-ը, Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել ավելի քան 100 չվերթ:

Մեծամասամբ փոխվել է գրաֆիկը «Շերեմետևոյում», որտեղ չեղյալ է հայտարարվել 76 չվերթ: Եվս 19 ինքնաթիռ եղանակային վատ պայմանների հետևանքով չի կարողացել թռչել «Դոմոդեդովոյից», միաժամանակ, հետաձգվել է 8 չվերթ: 4 չվերթ չեղյալ է հայտարարել «Վնուկովոն»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի սկզբից արդեն տեղացել է 77 սմ ձյուն, ինչը կրկնակի գերազանցում է ամսական նորման: Հիդրոօթերևութաբանները նշում են, որ այսօր երեկոյան ձյան ծածկույթի բարձրությունը կկազմի ևս 15 սմ: Մոսկվայի շրջանում գործում է նախավերջին՝ վտանգի նարնջագույն մակարդակ:

Նման իրավիճակը նվազագույնը կտևի մինչև հունվարի 20-ը: Մոտակա երկու օրերին կանխատեսվում են ձյան առատ տեղումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս