Երևանում իրեն աթեիստ համարող 18-ամյա տղան դանակի 16-ից ավելի հարված է հասցրել անչափահաս տղային. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև այսօր երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում, և բժիշկներն անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում է, իսկ քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 21 շենքի 26 բնակարանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Տիգրանի Մուրադյանի նկատմամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ղազանչյանը սովորում է Երևանի Մանուել Քաջանու անվան թիվ 54 ավագ դպրոցի ավարտական դասարանում և շրջապատի, հարևանների և դպրոցի կողմից գնահատվում է դրական, «խաթրաշահ» երեխա: Իսկ Ս. Մուրադյանը իրեն աթեիստ է համարում և ինչ-որ սատանայական կերպարներով, հիմնականում՝ դիմակով, դուրս է գալիս փողոց :
Մանրամասներն` այստեղ