Կարծես մի վայրի ու թշնամու ձեռք ավերում է Երևանի կենտրոնը
Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով: Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցերը.
- Ի՞նչ որոշման հիման վրա է քանդվել այդ շենքը,
- Ո՞ր մարմնի որոշումն է դա եղել,
- Ի՞նչ հիմնավորմամբ,
- Տարածքը կառուցապատելու նպատակով ե՞րբ է մրցույթ հայտարարվել և ո՞ր կազմակերպությունն է շահել մրցույթը,
- Ի՞նչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում, որն ավելի շահավետ է լինելու Երևանի համար, քան առկա հնությունը պահպանելը:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ