
Գորիսում, Սարավանում, Ջերմուկում և Մեղրիում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսում, Սարավանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Խիստ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը:
Ծանրաքաշ ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում առայժմ չերթևեկել նշված ճանապարհով:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն