Արցախի բուժհաստատություններում 67 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ

Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էապես չի ավելացել:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Ինչպես ոչ աշխատանքային, այնպես էլ աշխատանքային օրերի ընթացքում առողջապահության նախարարությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվել են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հունվարի 19-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 112 հիվանդ, այդ թվում 47-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 67 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:

Տեսանյութեր

Լրահոս