Բաժիններ՝

Սկանդալ «Օսկար» մրցանակաբաշխությունում. ժյուրին մեղադրվում է ռասիզմի մեջ

Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նախօրեին մի շարք ամերիկացի դերասաններ ու պրոդյուսներներ բոյկոտել են «Օսկարը» այն բանի պատճառով, որ անվանակարգերի առաջադրված անձանց թվում ոչ մի սևամորթ դերասան չկա, հայտնում է LifeNews-ը:

Սոցցանցերում անգամ հայտնվել է բողոքի հետ կապված հեշթեգ՝ #OscarsSoWhite:
Կինոակադեմիկոսները խորհրդակցություն են անցկացրել ու որոշել լրջորեն փոփոխել համակարգը հաջորդ տարում, որպեսզի ռասիզմի ստվերը չստվերի միջոցառումը: Ինչպես ասվում է Կինոակադեմիայի պաշտոնական Twitter-ում, «Օսկարի» ժյուրիի կազմը կփոխվի սկանդալի պատճառով:

oskar1

«Դա դժվար, սակայն կարևոր խոսակցություն է, ու եկել է մեծ փոփոխությունների ժամանակը: Ակադեմիան կձեռնարկի արմատական քայլեր իր անդամների կազմը փոխելու համար: Թեկնածուն պետք է ընտրվի՝ հաշվի առնելով բոլոր կողմերը՝ սեռ, ռասա, էթնոս ու սեքսուալ կողմնորոշում»,- հայտարարել է կազմակերպության նախագահ Շերիլ Բուն Այզեքը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ռասայական խտրականության ոչ մի մեղադրանք կինոմրցանակաբաշխության ժյուրիի նկատմամբ չի եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս