Վթար Շիրակի փողոցում

Հունվարի 19-ին, ժամը 03.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես C-240» մակնիշի 01 RR 050 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031