![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը սառեցված ակտիվների տեսքով կստանա շուրջ 55 միլիարդ դոլար. Քերի
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/kerri.jpg)
Ֆինանսական միջոցների ծավալը, որը Իրանը կստանա իր նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ու արտերկրում իր ակտիվների ապասառեցման արդյունքում, կհասնի գրեթե 55 միլիարդ դոլարի:
Ինչպես հայտնում է TASS-ը, նման տվյալներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա կտրականապես հերքել է մասնագետների այն եզրակացությունները, որոնց գնահատականի համաձայն՝ Իրանը կարող է ստանալ մոտավորապես 100-150 միլիարդ դոլար:
«Դա հորինված թիվ է: Չգիտեմ՝ որտեղից են այն վերցրել: Նրանք կստանան մոտավորապես 55 միլիարդ դոլար»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը MSNBC հեռուստաալիքի եթերում:
Ընդ որում՝ նա նշել է, որ Իրանը գումարը կստանա ոչ թե միանգամից, այլ «որոշակի ժամանակահատվածի ընթացքում»: