Բաժիններ՝

Թուրքիայում ոստիկաններ են սպանվել

«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 3 թուրք ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ոստիկանները սպանվել են երկրի հարավարևելյան Շիրնակ նահանգի Իդիլ շրջանում:
Տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ճանապարհով ընթացող ոստիկանական ավտոմեքենան պայթել է ինքնաշեն ռումբի հետևանքով, ինչից հետո PKK-ի զինյալները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ:

Հարձակման հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան, որոնցից 3-ն ավելի ուշ մահացել են հիվանդանոցում: Ներկայում կատարվում են միջոցառումներ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

Թուրքիայի հարավ-արևելքում շարունակվում է քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիան: Այն ժամանակից ի վեր, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց շարունակել օպերացիան, սպանվել է մոտ 200 զինծառայող ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ավելի քան 10 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս