Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բանակի կատարելագործման մասին
Թուրքիան, Ադրբեջան ու Ղրղըզստանը անցկացնում են համատեղ զինված ուժերի կատարելագործման աշխատանքներ: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են ընթանում Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների միջև ձեռք բերված փորձի փոխանակման ուղղությամբ, որ ձեռք են բերվել 2011 թվականից Միջերկրական ծովի երկրների ու Եվրոպական երկրների ժանդարմերիայի ու ռազմական ոստիկանության ասոցիացիայի շրջանակում (FIEP):
2013թ. Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի ու Մոնղոլիայի մասնակցությամբ ստեղծվել են 4 երկրի համատեղ զինված ուժեր: