«Մարիաննա» կաթնաշոռի միջից դուրս եկավ պոլիէթիլենի շատ կոշտ ու բավական մեծ կտոր, որն ուտելու դեպքում մարդը խեղդվելու էր
Լրագրող Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15.01.2016թ. արտադրված «Մարիաննա» կաթնաշոռի միջից առավոտյան տեսեք, ինչ դուրս եկավ. պոլիէթիլենի շատ կոշտ ու բավական մեծ կտոր, որ պատահաբար կաթնաշոռի հետ ուտելու դեպքում մարդու կոկորդն ու կերակրափողը, լավագուն դեպքում, վնասվելու էին, կամ մարդը խեղդվելու էր։ Էլ չասեմ, որ պատկերացնելն անգամ սարսափեցնող է, եթե ուտողը հանկարծ մանկահասակ երեխա լիներ։ Հաստատ խեղդվելու էր։
Թողնես իրենց կաթնամթերքի շուկայի առաջատար հորջորջեն, գովազդներում համապատասխան տեղերը պատռեն, թե ամենալավն ու որակյալն իրենց կաթնամթերքն է, օրական էլ մածունի կամ թթվասերի վրայից կես կամ մի մատ պակասացրած հանեն վաճառքի Կաթնաշոռի մեջից դուրս եկած բոնուս պոլիէթիլենը պահել եմ, եթե «Մարիաննայի» ղեկավարները շատ խնդրեն, կտամ թող ուտեն ամբողջ ընտանիքով, չնայած, այս պահին արդեն գրեթե վստահ եմ, որ իրենք իրենց արտադրած կաթնամթերքից չեն էլ ուտում, ինչի իրենք չգիտեն, ինչ պայմաններում են դրանք արտադրում….»: