Բաժիններ՝

Բաքվում առևտրականները բողոքի ակցիայի են դուրս եկել

Բաքվի առևտրի խոշորագույն կենտրոններից մեկում՝ «Բինա»-ում, տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում են առևտրականները: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Տեղեկությունների համաձայն՝ առևտրային մի քանի շարքերի սեփականատերերը փակել են իրենց խանութները ու պահանջում նվազեցնել վարձակալության վճարը:
Սա առևտրականների բողոքի առաջին ակցիան չէ: Անցած անգամ նրանց պահանջները չեն իրականացել:

Առևտրականները բողոքում են տնտեսական ճգնաժամից ու բնակչության գնողունակության նվազումից, ինչն ազդել է առևտրի վրա:
Առևտրականները պահանջում են, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրենց վիճակի մեջ մտնի ու նվազեցնի վարձակալության վճարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031