Բաժիններ՝

«Ո´չ «Գազպրոմին»». Թբիլիսիում անցկացվել է բողոքի ակցիա-համերգ

Թբիլիսիում՝ Վրաստանի կառավարական գրասենյակի շենքի մոտ, շաբաթ օրը անցկացվել է բողոքի ակցիա ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ակցիա-համերգի կազմակերպիչները բաժանել են «Ո´չ «Գազպրոմին»» գրություններով պաստառներ, ազդագրեր, որոնց վրա պատկերված է եղել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ում երկրի ներկայիս իշխանությունները մեղադրում են Վրաստանում «Գազպրոմի» շահերի լոբբինգով զբաղվելու մեջ:

160117013257_rally_624x351_bbc_nocredit
Ակցիայի ժամանակ չեն հնչել ելույթներ: Բողոքը սահմանափակվել է երաժիշտների ելույթներով: Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի նման ձև է ընտրվել, քանի որ իրենք ցանկացել են ապաքաղաքականացնել ակցիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ու «Գազպրոմի» բանակցությունները թեժ քննարկման առարկա են այն պահից, ինչ հայտնի դարձան Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի ու ռուսական գազային ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումների մասին:

160117012610_khoshtaria_624x415_bbc_nocredit

Վրաստանի ընդդիմությունը ու փորձագետների մի մասը մտավախություն ունի, որ «Գազպրոմի» հետ համագործակցությունը ավելի կմեծացնի Թբիլիսիի կախվածությունը Ռուսաստանից ու կվատացնի բնական գազի հիմնական մատակարար ու Վրաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ:

160117012253_tbilisi_624x415_bbc_nocredit

Վրաստանի իշխանությունները գազային բանակցությունների շուրջ աժիոտաժն անվանում են մոտիվացված ու նշում, որ վերջին տարիներին Վրաստանն առանց այդ էլ Ռուսաստանից էր ստանում իր գազի մի մասը ու «Գազպրոմի» հետ հարաբերություններում միակ փոփոխությունը կարող է լինել Հայաստան Վրաստանի տարածքով մատակարարվող գազի տարանցման վճարի փոփոխությունը:

160117013843_leaflet_624x415_bbc_nocredit

Այսօր Վրաստանը հիմնականում սպառում է Ադրբեջանից ներկրվող գազը, նաև ստանում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի ծավալի 10 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս