«ՈւԱԶ»-ը 6 մետր բարձրությունից ընկել է տներից մեկի այգին. վարորդը մահացել է
                                    Հունվարի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Սամվել Սարգսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.55-ի սահմաններում Թեղուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, բախվել մետաղյա ցանկապատին և 6 մ բարձրությունից ընկել տներից մեկի այգին:
Ս. Սարգսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    