Բաժիններ՝

Թբիլիսիում գրանցվել է H1N1 վիրուսից մահացության առաջին դեպքը

Թբիլիսիում վերջին օրերին գրանցվել է այս տարվա մեջ առաջին մահացության դեպքը H1N1 վիրուսից, որը հայտնի է նաև «խոզի գրիպ» անվանմամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հասարակական առողջության ազգային կենտրոնին:

Վերջինիս տվյալով՝ վիրուսից մահացել է 39-ամյա մի տղամարդ: Հիվանդը Թբիլիսի էր տեղափոխվել Արևմտյան Վրաստանից:

Դրա հետ միասին, ինչպես պնդում են վրացի մասնագետները, այս փուլում Վրաստանում չկա համաճարակի վտանգ:

«Մենք հիվանդության տարածում ենք ակնկալում փետրվարին, թեև ոչ այն աստիճանի, որ մոտենանք համաճարակային սահմանին»,- նշում են բժիշկները:

Հիշեցնենք, որ H1N1-ով հիվանդության դեպքեր Վրաստանում գրանցվում են 2009թ. հուլիսից: Մինչ օրս այդ հիվանդությունից մահացել է 39 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031