Բաժիններ՝

Փարիզի Օրսե թանգարանում կալանավորել են հրապարակավ մերկացող նկարչուհուն

Փարիզի Օրսե թանգարանում կալանավորել են հրապարակավ մերկացող սկանդալային նկարիչ Դեբորա դե Ռոբերտիսին, հայտնում է LifeNews-ը:

Պատճառն այն է, որ կինը հրապարակավ մերկացել է Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավի դիմաց ու ընդունել նույնպիսի դիրք, ինչպիսին կտավի հերոսուհին:

Կինը, սակայն, հերքել է հասարակական կարգը խախտելու մեղադրանքները՝ իր գործողություններն անվանելով ներկայացում ու արվեստի ակտ:

Դեբորա դե Ռոբերտիսին տեղափոխել են Փարիզի ոստիկանություն: Ներկայում որոշվում է նրա դեմ դատական հայց ներկայացնելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս