ԱՄՆ-ը կշարունակի ուժեղացնել պատժամիջոցները Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ
ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, եթե երկիրը շարունակի կյանքի կոչել իր հրթիռային ծրագիրը, հայտնում է LifeNews-ը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք կշարունակենք պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված նրա հրթիռային ծրագրի հետ»,- ասել է Օբաման:
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի մի շարք ընկերությունների ու ֆիզիկական անձանց վրա, որոնք առնչություն ունեին հեռահար գործողության բալիստիկ հրթիռի փորձարկմանը:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, այդ պատժամիջոցները չեն հակասում ավելի վաղ կնքված համաձայնագրին, որը սահմանում էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկում:
Թեհրանը, սակայն, հակառակ կարծիքին է՝ նոր պատժամիջոցները միջուկային ծրագրի պայմանավորվածության ուղղակի խախտում են: