Հրդեհ՝ «Ֆլեշ» բենզալցակայանների պահեստում
                                    Շենգավիթ վարչական շրջանում` Արցախի փողոցում գործող (Տեցի կռուգի մոտ) «Ֆլեշ» բենզալցակայանների պահեստում մոտավորապես կես ժամ առաջ հրդեհ է բռնկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ֆեյսբուքյան օգտատեր Մանուկ Նիգոյանը, հրապարակելով՝ բռնկված հրդեհի լուսանկարներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ է, թե ինչ պայմաններում է հրդեհը բռնկվել:
Այս պահին հրդեհի վայր են ժամանում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարար ջոկատներ` իրենց մարտական հաշվարկներով:
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    