
Սոյան խոչընդոտում է հղիանալուն

Բրիտանացի մի խումբ գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ անպտղության շատ դեպքերի հիմքում ընկած է սոյայի մթերքների շատ օգտագործումը: Սոյայի մեջ գենիստեին կոչվող նյութը շատ արագ փչացնում է սպերմատոզոիդը:
Այսինքն՝ հղիանալ ցանկացող կինը ամսվա մեջ որոշակի օրերի պետք է հրաժարվի սոյային մթերքներից, բայց ոչ միշտ, որովհետեւ գիտենք, թե այն ինչքան օգտակար է օրգանիզմին: Ընդ որում, մարդու սպերմատոզոիդն ավելի զգայուն է գենիստեինի հանդեպ, քան առնետներինը, որոնց վրա կատարվել է փորձը: