Բաժիններ՝

Որո՞նք են 2015թ. ամենահուսալի ավտոմեքենաները

Euro NCAP-ի փորձագետները հրապարակել են հայտնի ավտոարտադրողների առավել անվտանգ մոդելների վարկանշային ցուցակը, հայտնում է korrespondent.net-ը:

Ցանկի կազմման ժամանակ հաշվի է առնվել վարորդի ու մեծահասակ ուղևորների պաշտպանվածությունը, ինչպես նաև՝ երեխաների, հետիոտնի ու անվտանգության ինչ-որ հավելյալ համակարգերի անվտանգությունը:

Փորձագետների խոսքով՝ Volvo XC90-ն ռեկորդ է սահմանել քրաշ-թեստերի հանձնման ժամանակ կրոսովերների շրջանում: Մեքենայի անվտանգության համակարգերը ստացել են անվտանգության 100 տոկոսանոց ցուցանիշ, մեծահասակների պաշտպանությունը՝ 97 տոկոս:

Հիանալի ցուցանիշների պատճառով Volvo XC90-ը առաջատար է դարձել նաև ընդհանուր ցուցակում:

shop_property_file_9429_137
Բացի Volvo-ից՝ արժանին են մատուցել նաև Infiniti Q30-ին, որը ճանաչվել է Լավագույն ընտանեկան ավտոմեքենա, Mercedes-Benz GLC-ին ու Jaguar XE-ին:
Volkswagen Touran-ը ճանաչվել է ամենաանվտանգ կոմպակտ վեն, իսկ Mazda MX-5-ը՝ լավագույն ռոդստեր:

Վարկանշային աղյուսակում առաջատար դիրք է գրավել Renault Espace-ը՝ Ford Galaxy-ի ու Ford S-Max-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031