
Դի Կապրիոյի ռուս նմանակը պայթեցրել է համացանցը

Time, GQ, Access Hollywood պարբերականները տպագրել են մի ռուս տղամարդու լուսանկար, ով արտաքինից չափազանց նման է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին:
Դերասանի ռուս նմանակի մասին հայտնի է միայն այն, որ նա ծառայում է Ռուսաստանի զինված ուժերում, տեղեկացնում է Time-ը:
Access Hollywood-ը «Դիմավորեք ռուս Լեոյին» խոսքերով տպագրել է ռուս տղամարդու լուսանկարը:
GQ պարբերականը, հաղորդելով «ռուսական Լեոյի» մասին, հիշեցրել է, որ անձամբ Դի Կապրիոն որոշ չափով ռուս է: Հայտնի է, որ դերասանի տատիկը ծագումով ռուս է: