
Իմ ընկերն ինձ չի հասկանում, ինչպե՞ս բացատրել և նույնիսկ այնպես անել, որ նա էլ հաճախ այցելի եկեղեցի

– Ես շատ եմ հավատում Աստծուն, ամեն կիրակի մասնակցում եմ Ս. Պատարագի, եկեղեցում կազմակերպվող տարբեր դասընթացների: Իմ ընկերն ինձ չի հասկանում, ինչպե՞ս բացատրել և նույնիսկ այնպես անել, որ նա էլ հաճախ այցելի եկեղեցի:
– Առաջին հերթին պետք է աղոթել, որ Աստված նրան էլ այցելի: Երբեք նրա ներկայությամբ պետք չէ խոսել Աստծո և Եկեղեցու մասին, քանի որ այդ ամենը իր մեջ հակառակություն է առաջացնում Աստծո և Եկեղեցու հանդեպ: Միայն սիրով և խոնարհությամբ կարելի է հաջողության հասնել: Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին պարտադրել եկեղեցի գնալ: Աստծուն պետք են նվիրված սրտեր: Ամեն բան հանդարտության մեջ պետք է արվի, քանի որ ժամանակները Տիրոջն են: Պետք է խորագիտությամբ գործել, քանի որ մի օր Աստված օրհնում է մարդու ջանքերը:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am