Բաժիններ՝

Բնական միջոց, որը սպիտակ մազերին վերադարձնում է բնական գույնը

Բոլորս է լ գիտենք, որ մազերի գեղեցության և փարթամության համար դրանք անհրաժեշտ է սնուցել: Սակայն միայն արտաքինից սնուցելն այնքան էլ օգտակար չէ, պետք է նաև օրգանիզմը սնուցել վիտամիններով և հանքանյութերով, որոնք կօգնեն մազերին վերադարձնել իրենց երբեմնի գեղեցկությունը:

Մազերը տարիքի ընթացքում սկսում են սպիտակել, սակայն լինում են դեպքեր, երբ մազերը սպիտակում են ժամանակից շուտ, և սա իսկապես նյարդայնացնում է հատկապես՝ կանանց: Ամեն անգամ սպիտակ մազերը ծածկելու համար դիմում ենք քիմիական ներկերի օգնությանը, սակայն դրանց օգտագործումից   հետո նկատում ենք, որ մազերի որակը վատացել է:

Justhealthylifestyle կայքը ներկայացնում է տնական միջոց, որն արդյունավետ կերպով սպիտակ մազերին վերադարձնում է իրենց բնական գույնն ու փարթամացնում և սնուցում է մազերը:

Բաղադրություն

  • 200 մլ կտավատի յուղ
  • 4 կիտրոն
  • 3 պճեղ սխտոր
  • 1 բաժակ մեղր

Պատրաստման եղանակը

Սխտորը մաքրեք և մանր կտրատեք: Թողեք սխտորը մնա 10 րոպե սենյակային ջերմաստիճանում: Սխտորն ու կիտրոնը լցրեք բլենդերի մեջ և հարեք: Հիշեք, որ կիտրոններից միայն 2-ը պետք է կեղևազատել բլենդերի մեջ ավելացնելուց առաջ: Դրանից հետո ավելացրեք կտավատի յուղն ու մեղրը, կրկին լավ խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և ամուր ծածկեք կափարիչով: Խառնուրդը պահեք սառնարանի վերևի դարակում:

Ուտելուց կես ժամ առաջ 1ճ/գ կերեք այս խառնուրդից: Խորհուրդ է տրվում այս խառնուրդն օգտագործել օրական 3 անգամ՝ միայն փայտե գդալով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս