
Ֆերգյուսոնը ֆուտբոլային Ջոն Լենոնն է. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի նախօրեին իր բարձր կարծիքն է արտահայտել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի մասին:
«Ես Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ շփման փորձ ունեցել եմ: Մի քանի հրաշալի պահեր: Սըր Ալեքսի հետ զրուցելը պատիվ է:
Լավագույնը, ինչ կարող է անել մարզիչը Ֆերգյուսոնի հետ զրույցի ժամանակ` նստելն ու նրան լսելն է: Չնայած, անհրաժետ եղավ 10 րոպե, որպեսզի ես հասկանամ նրա ասածները:
Սըր Ալեքսը բոլոր ժամանկների մեծագույն մարզիչն է, ֆուտբոլային Ջոն Լենոնը: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ֆերգյուսոնին: Այն, ինչ արել է Սըր Ալեքսը որպես մարզիչ, ուրիշ մեկի համար շատ բարդ է կրկնելը»,- կիսվել է իր մտքերով գերմանացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը