Գերմանիան հրաժարվել է մուտքի այցագիր տրամադրել ՌԴ նախարարին
Գերմանիան հրաժարվել է թույլատրել երկիր մուտք գործել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովին: Ինչպես հաղորդում է ՌԴ գյուղատնտեսության մամլո ծառայությունը, Գերմանիան ռուս նախարարին մուտքի այցագրի չտրամադրումը բացատրել է նրանով, որ պաշտոնյայի անունը ներառված է Եվրամիության պատժամիջոցային ցուցակում:
Տկաչովը պլանավորում էր այցելել Բեռլինում կազմակերպվող «Կանաչ շաբաթ-2016» միջոցառմանը, որը տեղի է ունենալու հունվարի 15-24-ը: Կապված տհաճ միջադեպի հետ՝ ռուսական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը:
Այդկերպ, եվրոպական գյուղատնտեսական տոնավաճառը 23 տարվա մեջ առաջին անգամ կանցկացվվի առանց Ռուսաստանի մասնակցության: