Բաժիններ՝

Թուրքմենստանում այսուհետ արգելվում է ծխախոտ վաճառել

Թուրքմենստանի իշխանություններն այրել են մի քանի հազար տուփ ծխախոտ ծխախոտի դեմ պայքարի արշավի շրջանակում: Բացի այդ՝ նրանք ամբողջությամբ արգելել են երկրի տարածքում ծխախոտ վաճառել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

Համաձայն անկախ Chrono-TM պորտալի՝ ծխախոտ վաճառողները կտուգանվեն 1,7 հազար դոլարով: Նշվում է, որ «սև շուկայում» ծխախոտի 1 տուփն արժի մինչև 12 դոլար:

BBC-ի աղբյուրները հայտարարում են, որ ծխախոտն իսկապես անհետացել է թուրքմենական խանութների վաճառասեղաններից:

AFP-ն հայտնում է, որ խանութների ու կրպակների սեփականատերերը սկսել են ծխախոտ վաճառել միայն իրենց ծանոթներին ու մշտական գնորդներին, երբ հունվարի 5-ին հեռարձակվեց երկրի կառավարության նիստը: Նիստի ժամանակ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կոչ էր արել ծխելու դեմ կոշտ միջոցառումներ ձեռնարկել:

Նման միջոցառումներից է դարձել ծխախոտի այրումը: Երկրում 2013-ից արգելվել է ծխել հասարակական վայրերում:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Թուրքմենստանը դարձել է աշխարհում առավել քիչ ծխախոտ օգտագործող երկրներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս