Բաժիններ՝

Բավարացի քաղաքական գործիչը սիրիացի փախստականներով լի ավտոբուսն ուղարկել է ուղիղ Մերկելի մոտ

Բավարական Լանդսխուտ օկրուգի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհ փախստականների նկատմամբ Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից, սիրիացի փախստականներով լի ավտոբուսն ուղարկել է ուղիղ Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր: Այս մասին հայտնում է BBC-ն:

Դրայերի խոսքով՝ արդյունքում, Բեռլինում նրանց բնակության համար ինքն է ստիպված եղել վճարել սեփական գրպանից: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն այդ քայլով ցանկացել է հասկացնել, որ հարկավոր է փոխել ներգաղթյալների նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը:

Ավտոբուսը Բեռլին է ժամանել երեկ երեկոյան: Մոտ կես ժամ կանգնելով Մեկելի նստավայրի մոտ՝ ավտոբուսն այդտեղից հեռացել է: Դրայերը հայտնել է, որ ինքը Մերկելին իր պլանների մասին տեղեկացրել է հեռախոսով դեռ հոկտեմբերին:

Դրայերը Die Welt-ին հայտնել է, որ իրեն դուր չեն եկել այն պայմանները, որ փախստականներին առաջարկվել է անցկացնել գիշերը, այդ պատճառով էլ ինքը որոշել է վճարել նրանց գիշերակացի համար հյուրանոցում սեփական միջոցներից:
«Փախստականների հոսքին վերջ չկա: Տեսնենք, թե հետո ինչ կլինի»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Մերկելը Դրայերի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հասկանում է նրա մտահոգությունը, սակայն նշել է, որ ավտոբուսի ուղարկման մասին հարկավոր էր տեղեկացնել 1 օր առաջ:
Ավտոբուսում գտնվողները ստացել են փախստականի կարգավիճակ ու կարող են ազատ բնակվել Գերմանիայի ցանկացած շրջանում:

Հիշեցնենք, որ Գերմանիան 2015թ. ապաստանել է 1,1 միլիոն փախստականի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս