
«Աստղ դառնալու համար պատրադիր չէ գնալ Անգլիա». Վատցկե

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Յանս-Յոախիմ Վատցկեն խոսել է թիմի առաջատար ֆուտբոլիստների՝ ակումբում մնալու մասին: Խոսքը, մասնավորապես, եղել է Հենրիխ Մխիթարյանի, Մաթս Հումելսի և Իլկայ Գյունդողանի մասին:
«Պարզապես բացառում եմ, որ նման մակարդակի միանգամից երեք ֆուտբոլիստ կարող է լքել թիմը: Յուրաքանչյուրին փոխարինելու համար ստիպված ենք գտնել նրանց համարժեք փոխարինում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա:
Ինչ վերաբերում է Անգլիայից եկող հետաքրքրությանը, ապա կասեմ, որ աստղ դառնալու համար պարտադիր չէ գնալ Անգլիա: Անգլիական ֆուտբոլն արդեն այն չէ: Ֆուտբոլիստներն իրենք էլ հասկանում են, որ խաղերի բարձր ինտենսիվության պատճառով Անգլիայում կարիերան կարող են փչացնել վնասվածքները»,- նշել է Վատցկեն:
Սիրարփի Աղաբաբյան