
Բրազիլիայում ֆոտոմոդելը մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ

Բրազիլիայում 28-ամյա ֆոտոմոդելը մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ: Երկրում խոշորագույն գեղեցկության մրցույթի հաղթողը որոշել էր դիմել ֆիլլերների օգնությանը: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ներարկումն է դարձել մոդելի մահվան պատճառը:
Ռաքել Սանտոսը որոշել էր օգտվել «գեղեցկության ներարկումների» արգելված դեղամիջոցից: Նման դեղամիջոցը հաճախ օգտագործում են բոլիբիլդերները մկանային զանգվածն ավելացնելու նպատակով:
Ինչպես հայտնում է Fox News Latino-ն, իրավապահները դադարեցրել են աղջկա հուղարկավորությունը ու մարմինը տեղափոխել փորձաքննության:
Ֆոտոմոդելի ընկերները պատմում են, որ նա վախենում էր պլաստիկ վիրաբույժի սենյակում մահանալուց, սակայն դիմում էր ցանկացած միջոցի՝ լավ տեսք ունենալու համար: