Բաժիններ՝

Միք Ջագերը, Փոլ Մակ-Քարտնին ու Էլթոն Ջոնը Նյու Յորքում կմասնակցեն Բոուի հիշատակին նվիրված համերգին

Համաշխարհային ռոքի լեգենդները կհարգեն Դևիդ Բոուի հիշատակը համերգի ընթացքում, որը տեղի կունենա Նյու Յորքում մարտի 31-ին: Այդ օրը «Քարնեգի-հոլի» համերգային սրահում ելույթ կունենան The Rolling Stones-ի խմբագիր Միք Ջագերը, Փոլ Մակ-Քարտնին ու սըր Էլթոն Ջոնը:

Լեգենդար երաժիշտները չեն պլանավորում ոչ մի միջոցառում այդ օրը, որպեսզի մասնակցեն ողջ պատմության մեջ ամենաաստղային ներկայացմանը, գրում է լոնդոնյան Daily Star պարբերականը:

Պարբերականն ընդգծում է, որ բրիտանացի հայտնի երաժիշտների աստղաբույլը համերգի անցկացման վայր է ընտրել Նյու Յորքը, քանի որ հենց այդ քաղաքում է Դևիդ Բոուին անցկացրել իր կյանքի վերջին 20 տարիները ու այնտեղ էլ հուղարկավորվելու է:
Համերգը պլանավորված էր դեռևս Բոուի կենդանության օրոք ու պետք է նվիրված լիներ նրա երաժշտական ժառանգությանը:

Հայտնի է, որ մարտի 31-ին կայանալիք համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին կյանքի 69-րդ տարում քաղցկեղից մահացավ կուլտային բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին:

Դևիդ Բոուին արժանացել է «Գրեմմիի», Saturn Awards-ի ու այլ հեղինակավոր մրցանակների: Երաժիշտը լայն ճանաչում ստացավ 1960-ականների վերջին Space Oddity կոմպոզիցիայի լույս տեսնելուց հետո, որը դարձավ համաշխարհային ռոքի դասական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս